-
30.04.2019|
00:14
Լույսի պես թեթև` ընդառաջ եմ
գալիս Քեզ, Տեր իմ,
Սարերի ու ջրերի վրա տարածելով Հոգիդ,
Շշունջդ է քամին մեր ճակատին բեկում.
-
26.04.2019|
00:09
Ես Քո անզոր տատրակն եմ,
Որ ամեն վայրկյան կտուցը մեկնած
Քեզ է հոտոտում:
-
19.04.2019|
00:04
Հիսուսի անունով Աբելի արյունը խոսում է,
Տե՛ր իմ,
Մենք ունկնդրում ենք այդ ձայնը կրկին։
Օրհնյա՜լ ես, Տե՛ր իմ, ու ես հավատով,
Իջեցնում եմ լուռ` համայնի վրա
արյունդ վսեմ.
-
16.04.2019|
00:05
Դեպի Վիա Դոլորոսա`
տառապանքի ուղիով
Կքայլենք նորեն մենք Քո հետևից,
Սուրբ Խաչիդ ներքո կհավաքվեն կրկին
Հոգնած որբերդ` մերկ ու անոթի:
-
12.04.2019|
00:05
Տեր, թե շուրթերս բանաս,
ես Քո գովքը կերգեմ,
Քո գորովը կպատմեմ ու
լո՜ւռ կնստեմ ոտներիդ մոտ`
Լսելու Կյանքի երգը,
որ ցած է թափվում Քո փեշերից:
-
09.04.2019|
00:02
Հոգեկերպիր ինձ…
Աշխարհին կապող այս պարանները`
Հալեցրու մեղմիվ.
Թող էլ չցավա հուշը անցյալի,
Էլ չմղկտա.
Թող կարոտներս հանգչեն փեշերիդ`
Լուռ կանչեր դառնան բարեխոսության:
-
05.04.2019|
00:31
Ես լույս եմ
ՈՒ չեմ ճառագում…
Լույսդ տուր ինձ, Տեր,
Թևելու համար։
-
02.04.2019|
00:21
Իցիվ, իցիվ, իցիվ թե`
Նավիս կայմերը Քեզ մոտ
բերեին։
-
29.03.2019|
00:02
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի:
-
26.03.2019|
00:01
Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության, հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: Ամեն: